26 ապրիլի 2013 - 13:10 AMT
Զավեն Բադոյան. Ավելի լավ է սպասել դրսևորվելու հնարավորության, ինչն էլ անում եմ

ԲԱՏԷ-ի հարձակվող Զավեն Բադոյանը պատմել է, թե ինչպես է թիմը խաղում առանց Ալեքսանդր Գլեբի ու Վիտալի Ռոդիոնովի, ինչպես նաև խոստովանել է, որ ակումբից հեռանալու մտադրություն չունի:

«Հասկանում եք, թե ինչ խաղացող է Գլեբը: Ափսոս, որ նա որակազրկվեց»,-Բադոյանին է մեջբերում champ.by-ը:

Հայ ֆուտբոլիստը հաճախ չի ստանում խաղալու հնարավորություն և ասել է, որ չխաղալը միշտ ծանր է: «Սակայն իմ բոլոր մտքերը կապված են միայն ԲԱՏԷ-ի հետ: Ուստի, ավելի լավ է սպասել դրսվևորվելու հնարավորության, ինչն էլ անում եմ: Առավել ևս, որ մարզիչն ինձանից առայժմ գոհ է»: