26 ապրիլի 2013 - 14:28 AMT
Ձյուդոյի ԵԱ. Ռաֆայել Դավթյանը պարտություն է կրել Սաբոլչ Կրիսանից

Եվրոպայի ձյուդոյի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականի համար դեռևս անհաջող է ընթանում:

Մինչև 81կգ քաշային կարգում առաջին իսկ գոտեմարտում Ռաֆայել Դավթյանը պարտություն է կրել Սաբոլչ Կրիսանից: Այսօր ելույթ կունենան նաև Մհեր Կարապետյանն (81կգ) ու Հակոբ Առաքելյանը (100կգ):

Եվրոպայի ձյուդոյի առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականի համար ևս անհաջող էր, բոլոր մասնակիցներն անհաջող հանդես եկան: