26 ապրիլի 2013 - 15:02 AMT
Բաքուն ու Թել Ավիվը քննարկում են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը

Բաքուն ու Թել Ավիվը քննարկում են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը: «Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, սակայն դրանք որոշակի ժամանակ են պահանջում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նախարարը նշել է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը վարում է երկրի ազգային շահերը հաշվի առնելով, հայտնում է 1news.az-ը: