27 ապրիլի 2013 - 10:25 AMT
Հնդկաստանում հիվանդանոցի փլուզումից երկու մարդ է զոհվել

Հնդկաստանի կենտրոնական մասում գտնվող Բհոպալ քաղաքում հիվանդանոցի մասնակի փլուզումից երկու մարդ է զոհվել, 15-ին հաջողվել է փրկել, հայտնում է IBN հեռուստաալիքը:

Փլատակների տակ էին մնացել հիմնականում կանայք ու երեխաները: Նահանգի գլխավոր նախարարն արդեն հայտարարել է, որ զոհվածների ընտանիքներին 3,6 հազարական դոլար կվճարվի, իսկ տուժածները կստանան 920 դոլար: