27 ապրիլի 2013 - 10:42 AMT
Ջոն Քերի. Եթե Սիրիան քիմիական զենք կիրառի, ԱՄՆ-ն կարող է թռիչքների համար արգելված գոտիներ սահմանել

ԱՄՆ Պետքարտուղաւր Ջոն Քերին Կոնգրեսում փակ լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե հաստատվի քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը, ԱՄՆ-ն կարող է թռիչքների համար արգելված գոտիներ սահմանել կամ էլ սկսել զենք մատակարարել ընդդիմությանը:

«Մենք տարբեր վարկանծներ ենք քննարկում: Ասադի վրա դիվանագիտական ազդեցությունից սկսած մինչև ընդդիմության ֆինանսավորում ու թռիչքներից ազատ գոտու սահմանում»,-ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Politico թերթին:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հետախուզության տվյալները կարող են նախնական լինել: