27 ապրիլի 2013 - 11:39 AMT
Բոլիվիայի կաթոլիկ եկեղեցին հերքել է մեղադրանքները թանկարժեք իրերի կողոպուտին մեղսակցության մասին

Բոլիվիայի կաթոլիկ եկեղեցին հերքել է երկրի նախագահ Էվո Մորալեսի մեղադրանքները թանկարժեք իրերի կողոպուտին մեղսակցության մասին:

Մորալսեը նման հայտարարություն է արել, երբ անհայտները գողացել էին 15 դարի եկեղեցում կանգնեցված Բոլիվիայի գլխավոր սրբի արձանի վրայի ոսկին ու թանկարժեք քարերը, հայտնում է BBC-ին:

Ըստ նախագահի, քանի որ եպիսկոպոսներն ունեն եկեղեցու բանալիները, ապա պետք է իմանան, թե ով է կանգնած այդ հանցագործության ետևում:

Եպիսկոպոսները Մորալեսի մեղադրանքներն անվանել են վիրավորական և անհիմն: