27 ապրիլի 2013 - 11:52 AMT
Նիկոլաս Մադուրոն ընդդիմադիր պատգամավորներին զրկել է աշխատավարձից

Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին զրկել են աշխատավարձից, քանի դեռ նրանք չեն ճանաչել որպես նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Սակայն, զրկվելով նաև լիազորություններից, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մասնակցել Վենեսուելայի խորհրդարանի նիստերին:

Չավեսի հետնորդ Մադուրոն հաղթեց նախագահական ընտրություններում ընդամենը 2 տոկոսի առավելությամբ: