«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանում գարնանային ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այդ մասին ասվում է էլեկտրոնային փոտով տարածված հաղորդագրության մեջ:
Ամեն տարի, երբ սարերում հալվում է ձյունը, արձանագրվում է ռազմական գործողությունների ակտիվացում: Այս տարի գարնանային ակտիվացումը կկրի VII դարի աֆղան զորավար Հալիդ բեն Վալիդի անունը:
«Թալիբանի» թիրախները կլինեն միջազգային ավիաբազաներն ու օտարերկրացի դիվանագետների նստավայրերը, հայտնում է ՌԲԿ-ն: