29 ապրիլի 2013 - 13:23 AMT
Երկու տարում Հունաստանում կարող են աշխատանքից ազատել մոտ 15 հազար մարդու

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել մի օրենքի, որով թույլատրվում է 15 հազար մարդու ազատել աշխատանքից մինչև 2014թ. ավարտը, հայտնում է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:

Այս բարեփոխումը Հունաստանի կողմից միջազգային օգնության հերթական մասնաբաժնի հատկացման պայմաններից է: Նոր օրենքով նաև վերջ է դրվում աշխատատեղի ցմահ ամրագրմանը: Օրենքի ընդունումը ուղեկցվում էր բողոքի ցույցերով: