29 ապրիլի 2013 - 12:16 AMT
Մոսկվայում բացվել է ռուս-հայկական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան

Կանգնեցվել է «Միասնական խաչ» հուշարձանը, որի հեղինակն է ՌԴ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը, որի պատվանդանին գրված է. Ռուս և հայ ժողովրդների անմահ բարեկամությանը:

Այստեղ «Ռուս-հայկական համագործակցության» նախաձեռնությամբ ծաղկեպսակներ դրվեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ծաղկեպսակների դրման արարողությանը մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Մոսկվայի Պրեսնյայի շրջանի մունիցիպալ ժողովի ներկայացուցիչեր և այդ շրջանի բնակիչներ:

Հավաքվածների առջև ելույթ ունեցավ «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, մունիցիպալ ժողովի պատգամավորներ, «Արարատ» ընկերակցության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը և այլոք: