29 ապրիլի 2013 - 13:53 AMT
Իրաքի հարավում պայթյուններ են որոտացել

Այսօր Իրաքի հարավում պայթյուններ են որոտացել, զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ: Այդ մասին հայտնում են իրավապահ մարմինները:

Երեք ականապատ մեքենա է պայթել Էլ Ամարա և Էլ Դիվանի քաղաքների շուկաների հրապարակներում:

Անցած շաբաթ Իրաքում սրվել են շիաների ու սունիների հարաբերությունները՝ սպառնալով վերաճել պատերազմի: