29 ապրիլի 2013 - 13:04 AMT
Ճանաչվիր աշխարհի լավագույն ներդրող

Անցյալ շաբաթ FinLab-ի գրասենյակում տեղի ունեցան WorldTopInvestor 2013-14 մրցույթին հայաստանյան թրեյդերների մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՖինԼաբ ներդրումային ընկերության կողմից կազմակերպվող անվճար սեմինարների շարքից առաջին երկուսը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Առաջին սեմինարի ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթացան Dif Freedom առևտրային հարթակի տեխնիկական հնարավորություններին, որը թույլ է տալիս թրեյդերներին գործարքներ իրականացնել կապիտալի շուկայում գոյություն ունեցող ֆինանսական գործիքների լայն ընտրանիով՝ ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով:Մասնավորապես, մանրամասն դիտարկվեցին առևտրային հարթակի միջոցով առևտրին հասանելի հետևյալ ֆինանսական գործիքները՝Բաժնետոմսեր, CFD-ներ, ETf-ներ, Ինդեքսներ, Արտարժույթ (Ֆորեքս), Ածանցյալ և այլ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև նշված ֆինանսական գործիքներով աշխատելու հետ կապված բոլոր նրբությունները, առանձնահատկություններն ու առևտրային պայմանները:

Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև առևտրային հարթակի ֆունկցիոնալ մոդուլներին, ինչպիսիք են` հաշվի կառավարման գործիքները, առևտրային, գրաֆիկական և վերլուծության մոդուլները, նորությունների տրամադրման մոդուլը, որոնք տալիս են օգտագործողին այնպիսի առավելություններ, որոնք հասանելի են խոշոր բանկերի թրեյդերներին: Մասնակիցների մեծ հետաքրքրությանն արժանացավ նաև առևտրային հարթակին ինտեգրված միասնական «cross-margining Back-Օffice»-ը, որը ավտոմատ կերպով բաշխում է հավելյալ մարժան մեկ շուկայից/գործիքից դեպի մյուսը և հնարավորություն է տալիս հետևել ու կառավարել ներդրումները ժամանակի իրական պահին:

Երկրորդ սեմինարը անցկացվեց անհատական մակարդակով, որի ընթացքում FinLab-ի մասնագետները աշխատում էին յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` ուշադրություն դարձնելով DifFreedom հարթակի տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաեւ մասնակիցների անհատական ռազմավարություններին ու ներդրումային նախապատվություններին: Ամենամեծ հետաքրքրություն առաջացրած ներդրումային գործիքը ոսկին էր: FinLab-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին բոլոր առկա ֆինանսական գործիքները, որոնցով կարելի է աշխատել ոսկու հետ՝ սկսած սփոթ գործարքներից եւ ավարտելով Ֆյուչեսներով, օպցիոններով, CFD-ներովև ETF-ներով:Մանրամասնորեն ներկայացվեցին յուրաքանչյուր գործիքի հետ կապված հաշվարկների մեթոդները, վերլուծական նյութերը, առևտրի նրբություններն և ռազմավարությունները:

Մասնակիցները ստացան բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերվում են WorldTopIinvestor 2013-14մրցույթին մասնակցությանը,մրցույթի կանոններինև մրցանակներին:

Սեմինարները անցկացվում են յուրաքանչյուր երկուշաբթի (15:00-ից մինչև 16:30) ևհինգշաբթի (18:30-ից մինչև 20:00) FinLab-ի գրասենյակում` Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 12 հասցեով: Սեմինարներին կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ`գրանցվելով հեռախոսով (010) 533 622 կամ էլ.փոտով՝ brokerage@finlab.am:

FinLab ներդրումայի նընկերությունը ստեղծվել է 2012 թվականին` ունենալով առաքելություն իր գործունեությամբ զարգացնել Հայաստանի արժեթղթերի շուկան` ապահովելով վերջինիս ինտեգրացիան միջազգային ֆինանսական շուկաների հետ, ինչպես նաև աջակցել ֆինանսական գրագիտության բարձրացմանը:

FinLab ներդրումային ընկերությունը հանդիսանում է World Top Investor մրցույթի միակ համակազմակերպիչն ու հովանավոր բրոքերը Հայաստանում և ԱՊՀ տարածքում: