Չեխիայի մայրաքաղաքի Ազգային թատրոնի շենքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել շենքերից մեկում: Ըստ հրշեջ ծառայության, 13 մարդ վնասվածք է ստացել: Շատ է տուժել առաջին հարկը, որտեղ էլ որոտացել է պայթյունը: Մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կոտրվել են հարևան տների ապակիները: Հրշեջներին հաջողվել է արագ մարել բռնկված հրդեհը:
Ոստիկանությունում չեն բացառում, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Ըստ նախնական տվյալների, խոսքը գնում է կենցաղային գազի պայթյունի մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: