29 ապրիլի 2013 - 13:44 AMT
«ՀԿԵ» ՓԲԸ երիտասարդները մասնակցեցին առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երիտասարդները մասնակցեցին «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիայան երիտասարդական համաժողովի աշխատանքներին, որը կայացել է ապրիլի 26-ից 28-ը Երևանում, հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կողմից կազմակերպած համաժողովն ուղղված է հրավիրելու երիտասարդների ուշադրությունը հետխորհրդային երկրների խնդիրներին, բարեկամ երկրների հասարակությունների զարգացման ուղիներին: Միջոցառման հիմնական նպատակներն են միասնական տեղեկատվական և վերլուծական դաշտի ձևավորումը, որը կօգնի երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրման գործընթացներին և արդյունավետ արդյունքների հասնել:

«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցեցին եվրասիական ինտեգրման գործընթացներին, եվրասիական ընտանիքում Հայաստանի դերին, եվրասիական ինտեգրման մեջ երիտասարդների դերին, ԱՊՀ երկրներում երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցերին նվիրված քննարկումներին:

«Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման գործընթացներում երկաթուղային տրանսպորտի դերը» զեկույցով հանդես եկավ ՀԿԵ Երիտասարդների խորհրդի նախագահ Վահե Դավթյանը՝ ծանոթացնելով ներկաներին Ընկերության հիմնական սկզբունքների և գործունեության ուղղությունների, ՀԿԵ երիտասարդական քաղաքականության, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման հեռանկարներին:

Վերջին հարցը խիստ հետաքրքրեց համաժողովի մասնակիցներին, որոնք հարցեր ուղղեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև Վրաստանի և Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբացման վերաբերյալ: