30 ապրիլի 2013 - 14:06 AMT
2013թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսի համեմատ բենզինը էժան էր 1,2 տոկոսով

2013թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5 գնաճ:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.2%-ով:

2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ բենզինի գինը նվազել է 1.2%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով գրանցվել է 3.8% գնաճ: Ապրիլին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 2.1%-ով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը վաճառվում է 540 դրամով, «Պրեմիում» տեսակինը՝ 510 դրամով, «Ռեգուլյարը»՝ 490 դրամով: