30 ապրիլի 2013 - 14:07 AMT
Մահվան ելքով վթար՝ Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհին

Այսօր ժամը 02.53-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35LS860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1988. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը տեղափոխել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: