30 ապրիլի 2013 - 14:30 AMT
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տ.Սարգսյանին. Տրամադրված եմ շարունակել ակտիվ աշխատանքը Ձեզ հետ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը:

«Տրամադրված եմ շարունակել ակտիվ աշխատանքը Ձեզ հետ՝ ուղղված ռուս-հայկական համագործակացության համալիր զարգացմանը: Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդումը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար ու այլ ոլորտներում բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդների արմատական շահերից»,-ասվում է ուղերձում: