30 ապրիլի 2013 - 15:01 AMT
Արամ Խաչատրյանի անվան եռյակը համերգով հանդես կգա Ստավրոպոլի ֆիլհարմոնիայում

Արամ Խաչատրյանի անվան եռյակը համերգով հանդես կգա Ստավրոպոլի ֆիլհարմոնիայում: Եռյակի անդամներն են Արմինե Գրիգորյանը՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյանը՝ ջութակ, Կարեն Քոչարյանը՝ թավջութակ:

Համերգի ծրագրում են ադաժիոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Օրորոցայինն ու Կարենի և Նունեի պարը «Գայանե» բալետից, ռոմանսն ու վալսը «Դիմակահանդեսից», Առնո Բաբաջյանանի Տրիո ֆա դիեզ մինորը, Չայկովսկու «Մեծ արտիստի հիշատակին» տրիոն, հայտնում է stavropolye.tv-ն: