30 ապրիլի 2013 - 15:06 AMT
2013թ. ապրիլին մարտի համեմատ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը աճել է 0.4%

2013թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական շուկայում գրանցված 0.1% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 416.4 դրամ, ինչը 6.2%-ով գերազանցել է 2012թ. ապրիլի համապատասխան ցուցանիշը (392.0 դրամ):