30 ապրիլի 2013 - 15:44 AMT
«Նաիրիտի» աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձը

Քիմիական «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բանկային քարտերին է արդեն փոխանցվել մեկ ամսվա աշխատավարձը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց աշխատակիցներից մեկը, բջջային հեռախոսի վրա բանկից հաղորդագրոթւյուն է ստացվել հաշվի համալրման մասին:

Գործարանի աշխատակիցները հուսով են, որ ևս մեկ ամսվա աշխատարվձ կփոխանցվի առաջիկա օրերին, իսկ պարտքերի մյուս մասի վճարման մասին դեռ խոսք չի գնում: Խոսքը 10 ամսվա աշխատավարձի մասին է:

Նախօրեին գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության ու նախագահի նստավայրի մոտ: Կառավարության ներկայացուցիչը խոստացել էր, որ հաջորդ օրը կվճարվի երկու ամսվա աշխատավարձը: