ԱՄՆ Հայկական համագումարը (AAA), Հայկական ազգային ինստիտուտը (ANI) և Միացյալ Նահանգների Հայոց ցեղասպանության թանգարանը: Այն իրենից ներկայացնում է հիմնականում կայզերական Գերմանիայի և Ավստրո-Հունգրիայի լուսանկարիչների կատարած նկարների թվայնացված տարբերակները: Ըստ ԱՄՆ Հայկական ազգային ինստիտուտի գործադիր տնօրեն, պատմաբան Ռուբեն Ադալյանի, նկարները արվել են հիմնակնում Դեր Զորի տարածաշրջանում, ինչպես նաև բուն պատմական Հայաստանի տարածքում, մասնավորապես Տիգրանակերտի, Երզնկայի և Էրզրումի շրջակայքում: «Օսմանյան կայսրության դաշնակից երկրների զինվորականների կողմից արված լուսանկարներն առավել անառարկելի են դարձնում այս նկարների փաստագրական արժեքը»,-նշում է ալբոմի հեղինակ Ռուբեն Ադալյանը:
Ալբոմը հնարավոր է ներբեռնել ԱՄՆ Հայկական համագումարի և Հայկական ինստիտուտի կայքերից PDF ձևաչափով: Ըստ ինստիտուտի նախագահ Վան Գրիգորյանի, ամերիկահայությունը շարունակում է նոր մարտավարություններ փնտրել Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ ճշմարտությունը հանրությանը փոխանցելու ճանապարհին և այս ուղղությամբ նոր քայլեր պետք է ակնկալել: