1 մայիսի 2013 - 16:24 AMT
Կոսովոյի ու Մետոխիայի սերբերը հանրաքվե չեն անցկացնի

Կոսովոյի ու Մետոխիայի սերբերը հանրաքվե չեն անցկացնի Բելգրադի ու Պրիշտինայի միջև համաձայնագիրը ճանաչելու վերաբերյալ, որը ստորագրվեց ապրիլի 19-ին Բրյուսելում և հավանության արժանացավ Սերբիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին: Այդ մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը բանակցությունների ավարտին:

Կոսովոյի սերբերը դեմ են հանրաքվեին, քանի որ վստահ են, որ ելքը կանխորոշված է: Այնուամենայնիվ Սերբիան առաջիկայում կճանաչի պայմանագիրն անկախ Կոսովոյի համայնքների դիրքորոշումից: Փաստաթուղթը փաստորեն ճանաչում է Կոսովոյի անկախությունը, սակայն մասնակի ինքնավարություն է նախատեսում 50 հազարի տեղացի սերբերի համար: