1 մայիսի 2013 - 16:49 AMT
Պայթյուն Իրաքում. 15 զոհված, 42 վիրավոր

Վերջին մի քանի ժամում Իրաքում տեղի ունեցած մի շարք փոխհրաձգությունների ու պայթյունների հետևանքով 15 մարդ է զոհվել, 42-ը վիրավորվել են:

Ականապատ ավտոմեքենան պայթել է Ֆալուջա քաղաքի մոտ, արդյունքում կառավարամետ ռազմականացված կազմավորման 3 զինվոր է զոհվել, 13-ը վիրավորվել են:

Բացի այդ, մի քանի զինված հարձակում է տեղի ունենցել Դիյալ և Ռամադի գավառներում, ինչպես նաև Բաղդադի հարևանությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»: