1 մայիսի 2013 - 16:58 AMT
Սիրիայի նախագահը հրապարակային հանդիպում է ունեցել

Սիրիայի նախագահ Բաշար ԱսադըԱշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ այցելել է Դամասկոսի կենտրոնում գտնվող էլեկտրակայան: Facebook-ի էջում, որը բացել է նախագահի աշխատակազմը, ասվում է, որ նախագահը հանդիպել է էլեկտրակայանի աշխատակիցների հետ ու շնորհավորել նրանց: Զետեղվել է նաև դա հաստատող լուսանկար:

Սա Ասադի առաջին հրապարակային հանդիպումն էր մարտի 20-ից ի վեր: