1 մայիսի 2013 - 17:02 AMT
Անանդ. Ինձ դուր եկավ Ալյոխինի հուշամրցաշարի պետերբուրգյան մասի մթնոլորտը

Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հայտարարել է, որ իրեն դուր է եկել Ալյոխինի հուշամրցաշարի պետերբուրգյան մասի մթնոլորտը:

Անանդը մրցաշարի վերջին տուրում ոչ ոքի է խաղացել իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ և վաստակել 5 միավոր՝ զիջելով Գելֆանդին և Արոնյանին 0,5 միավոր:

«Ես բավականություն ստացա մրցաշարից, մթնոլորտը հիասքանչ էր»,-Անանդի խոսքն է մեջբերում rsport.ru-ն: