1 մայիսի 2013 - 17:10 AMT
Սարալանջ-Ռիգա փողոցների խաչմերուկում այրվող մեքենայի հրդեհը մարվել է

ԱԻՆ լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ին արդեն լրացուցիչ տեղեկություն են հաղորդում քիչ առաջ տարածված ահազանգի մասին, որ Երևանի Սարալանջ-Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ-Ռիգա փողոցների խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:08-ին: Այրվել է Ռ. Հայրապետյանին պատկանող «Օպել» մակնիշի 35 ՍТ 656 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի հատվածը՝ անվադողերով և ցուցիչների վահանակը: