1 մայիսի 2013 - 17:56 AMT
Արոնյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, ովքեր սատարում էին նրան Ալյոխինի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, որոնք սատարում էին նրան Ալյոխինի մրցաշարում Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:

Արոնյանը հաղթող դարձավ 5,5 միավորով՝ լրացուցիչ արդյունքներով առաջ անցնելով Բորիս Գելֆանդից:

«Շատ կարևոր է հոգեբանական պատրաստությունը: Պարտությունից հետո միշտ պետք է տրամադրվել դրականի: Հաղթելու համար վճռորոշ պարտիայում բազմամյա փորձ է պետք: Ես կարծում էի, որ Լոնդոնից հետո շատ հոգնած կլինեմ, սակայն չէի կարող չմասնակցել նման հրաշալի մրցաշարի: Շախմատը թույլ է տալիս մարդուն ստեղծագործաբար մոտենալ ամեն ինչին»,-ասել է Արոնյանը: