1 մայիսի 2013 - 17:51 AMT
3 հաղթանակ և 5 ոչ ոքի. Լևոն Արոնյանը դարձավ Ալյոխինի հուշամրցաշարի հաղթողը

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն Ալեքսանդ Ալյոխինի հուշամրցաշարը: Հաղթող դարձավ Լևոն Արոնյանը, որը 9 տուրից հետո վաստակեց 5,5 միավոր:

Նույնքան միավորներ ունի նաև Բորիս Գելֆանդը, սակայն լրացուցիչ արդյունքներով Արոնյանն առաջ անցավ Բորիս Գելֆանդից:

9 տուրում Արոնյանը տարավ 3 հաղթանակ և 5 ոչ ոքի, ունենալով մեկ պարտություն: