7 դեկտեմբերի 2005 - 14:15 AMT
Դիմիտրի Ռուպել. Ես համոզված եմ, որ մենք գտնվում ենք ղարաբաղյան խնդրի կարգավորման շեմին
ԵԱՀԿ Գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի ՌուպելըԼյուբլյանայում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 13-րդ հանդիպմանը հայտարարել է, թե 2006 թվականը իրական հնարավորություն է ընձեռում ամրապնդելու այն աշխատանքի հիմքը, որը ԵԱՀԿ-ն իրագործել է Ղրղզստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում: Նրա խոսքերով, կայունությունը Ադրբեջանում կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ես համոզված եմ, որ մենք գտնվում ենք ղարաբաղյան խնդրի կարգավորման շեմին, եւ Սլովենիան պատրաստ է իր ներդրումը կատարել երկխոսությունը դյուրացնելու համար` նույնիսկ ԵԱՀԿ-ում մեր նախագահության ավարտից հետո»,-նշել է Դ.Ռուպելը: Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հարաբերությունները բարեկամական են, որոնք հաստատվեցին ոչ միայն ԵԱՀԿ-ում մեր գերազանց աշխատանքով, այլեւ Հայաստանի նախագահի` վերջերս Սլովենիա կատարած այցով», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը: