2 մայիսի 2013 - 12:12 AMT
Թոդ Դուբոեֆ. Ես անհամբեր սպասում եմ Վիկ Դարչինյանի մենամարտին

Վիկ Դարչինյանը, որը վերջերս է պայմանագիր կնքել փրոմոութերական Top Rank ընկերության հետ, ռինգ դուրս կգա մայիսի 11-ին Խավիեր Գալլոյի դեմ:

«Ես անհամբեր սպասում եմ Վիկի մենամարտին, նա գրավիչ բռնցքամարտ է ցույց տալիս և շատ ակտիվ է գործում ռինգում»,-խոստովանել է Top Rank-ի նախագահ Թոդ Դուբոեֆը:

Top Rank-ի փոխնախագահ Կառլ Մորետտին իր հերթին ասել է, որ Դարչինյանը հայտնի բռնցքամարտիկ է, որի հաղթանակները միշտ տպավորիչ են. «Նա կարող է մենամարտել տարբեր քաշային կարգերում, շատ լավ է ուսումնասիրում մրցակցին և ռինգում օգտագործում է նրա թույլ կողմերը»:

Դարչինյան-Գալլո մենամարտը կանցնի Լարեդո քաղաքի Uni-Trade Stadium-ում: