3 մայիսի 2013 - 13:02 AMT
Ցարնաևները ահաբեկչական գործողություն էին պլանավորում ԱՄՆ Անկախության օրը

Ցարնաև եղբայրները, որոնց կասկածում են Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության իրականացման մեջ, մտադիր էին ահաբեկչություն կատարել ԱՄՆ Անկախության օրը, հուլիսի 4-ին, սակայն պայթուցիկների պատրաստումը ավելի շուտ ավարտվեց նախատեսվածից, գրում է The New York Times-ը: Պայթուցիկը պատրաստվել է ավագ եղբոր՝ Թամերլան Ցարնաևի բնակարանում, որը սպանվեց ոստիկանության փոխհրաձգության արդյունքում:

The New York Times-ը հայտնեց նաև, որ քննիչները կասկածում են Թամերլան Ցարնաևի այրիին՝ Քեթրին Ռասելին ահաբեկչության նախապատրաստմանը մասնակից լինելում, կամ, առնվազն նրանում, որ նա օգնել է եղբայրներից մեկին թաքնվել այն կատարելուց հետո: