3 մայիսի 2013 - 12:33 AMT
Դավիթ Նալբանդյանը հավանաբար Բարսելոնայում կենթարկվի աջ ուսի վիրահատման

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հավանաբար կմեկնի Բարսելոնա աջ ուսի վիրահատման նպատակով:

Ըստ Նալբանդյանի, նա մշտապես ցավ է զգում ուսի հատվածում, և չի մասնակցի նախատեսված մրցաշարերից ոչ մեկին:

Նալբանդյանը չի մասնակցի նաև Queen's Club մրցաշարին, որտեղ անցյալ տարի մտել էր եզրափակիչ: