3 մայիսի 2013 - 12:19 AMT
Amnesty International. Սիրիայում հակամարտությունը սկսվելուց ի վեր 36 լրագրող է սպանվել

Սիրիան դարձել է մոլորակի ամենավտանգավոր վայրը լրագրողների համար, հայտարարել է Amnesty International-ը՝ նշելով, որ կառավարական ուժերն ու ապստամբները գիտակցաբար են հարձակվում թղթակիցների վրա:

Առնվազն 36 լրագրող է սպանվել Սիրիայում հակամարտությունը սկսվելուց ի վեր:

Թեև կազմակերպությունը երկու կողմերին է մեղադրում դրանում, սակայն, ասվում է, որ խախտումները կառավարական ուժերի կողմից շատ ավելի ծավալուն են, հայտնում է BBC-ին: