3 մայիսի 2013 - 16:19 AMT
ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 3 հայ շախմատիստներ

Սենթ Լուիս քաղաքում մայիսի 3-ին սկսվող ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 24 մասնակիցների մեջ են երեք հայ շախմատիստներ` գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամուել Սևյանը:

Սենթ Լուիսում զուգահեռաբար անցկացվող ԱՄՆ-ի կանանց 10 մասնակիցների մեջ ելույթ է ունենալու գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը, հաղորդում է armchess.am-ը: