3 մայիսի 2013 - 17:06 AMT
Ղրղզստանում և Չեչնիայում հայտնվել են Ջոհար Ցարնաևին աջակցություն հայտնող թռուցիկներ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում թռուցիկներ են հայտնվելԲոստոնի ահաբեկչության գործով կասկածյալ Ջոհար Ցարնաևի համար աղոթելու կոչերով: ՙ

Իրավապահ մարմինները որոնում են այն մարդկանց, որոնք փակցրել եմ թռուցիկները, հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը: Թռուցիներկում ասվում է, թե իբր ներկայացված մեղադրանքներն անհիմն են և որ Ջոհար Ցարնաևը խոշտանգումների է ենթարկվում: Գրոզնի քաղաքի կենտրոնում, Պուտինի պողոտայում անհայտները թռուցիկներ են փակցրել Ցարնաևին և նրա ծնողներին նյութապես օգնելու կոչով: