3 մայիսի 2013 - 16:24 AMT
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Մայորկայի մրցաշարի առաջատարների շարքում է

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և հինգ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) առաջատարներից ետ է մնում կես միավորով: Իսկ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում ութ տուրից հետո վաստակել է 6 միավոր:

Վերջին տուրից առաջ նա կես միավորով ետ է մնում գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոյից, Ալեքսանդր Ֆիերից և միջազգային վարպետ Դիեգո Ռաֆայել Դի Բերնարդինոյից (Բրազիլիա): ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանն ունի 5,5 միավոր: