3 մայիսի 2013 - 17:12 AMT
ՀՖՖ-ի նախաձեռնությամբ Շուշիում խաղադաշտ է բացվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր հերթական խաղադաշտն է բացվել Շուշիում: Խաղադաշտը ոչ միայն հնարավորություն կտա անցկացնելու ֆուտբոլային հանդիպումներ, այլև 410 ֆուտբոլասերների հնարավորություն կտա երկրպագել իրենց սիրելի թիմին, քանի որ խաղադաշտն ունի նաև տրիբունա:

Մարզադաշտը բացել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:

Հանդիսությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: