3 մայիսի 2013 - 17:25 AMT
Ֆրենսիս Ռիկարդոնե. ԱՄՆ-ն լիովին սատարում է Թուրքիային

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, որը Իզմիր էր այցելել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախբի համերգին մասնակցելու համար, հայտարարել է, որ «չէր ցանկանա մեկնաբանել քրդական հարցը, որը Թուրքիայի ներքին գործն է»: Ինչ վերաբերում է Թուրքիային ընդհանուր առմամբ, ապա ըստ նրա, Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված այդ երկրի ապագայի հարցում:

Նշելով, որ Թուրքիան նշանակալի դեր ունի կարևոր այս տարածաշրջանում, Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին սատարում է Թուրքիային:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցին ԱՄՆ, ապա դեսպանը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի տնտեսությունը, հայտնում է АА-ն: