3 մայիսի 2013 - 17:39 AMT
Մայիսի 4-ը Կենտրոնական բանկի համար կլինի աշխատանքային

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ մայիսի 4-ը Կենտրոնական բանկի համար կլինի աշխատանքային:

ՀՀ ԿԲ-ն կաշխատի սպասարկելու համար գրանցված անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: