3 մայիսի 2013 - 18:28 AMT
Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն անընդունելի է համարում ստատուս քվոն ղարաբաղյան հարցում

ԵՄ-ն անընդունելի է համարում ստատուս քվոն ղարաբաղյան հարցում և հանդես է գալիս Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության մթնոլորտի հաստատման օգտին: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բաքվում:

Ըստ նրա, Եվրամիությունը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, հայտնում է 1news.az-ը: