Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհավորել է Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:
«Ազատ մամուլը էական դեր ունի զարգացող հասարակության մեջ որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն կիրառել իրենց ներուժը: Սա իրողություն է Հայաստանում՝ ինչպես այլ երկրներում: Ես հիացած եմ Հայաստանի լրագրողների նվիրված աշխատանքով, որի շնորհիվ նրանք տեղեկացված, հետաքրքրված ու մասնակից են պահում քաղաքացիներին: Շնորհակալություն»,- նշված է դեսպանի ուղերձում: