3 մայիսի 2013 - 21:28 AMT
Սարյան փողոցում քարաթափում է տեղի ունեցել

Այսօր, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց գտնվող քարե պատնեշից տեղի է ունեցել քարաթափում, առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ պատնեշի ստորին հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում (մոտ 1,5 քմ):Անհրաժեշտ է իրականացնել պատնեշի հիմքի ամրացման աշխատանքներ:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության ՃԿԿ-ի հետ համագործակցող պատասխանատու աշխատակիցը և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: