3 մայիսի 2013 - 22:05 AMT
Ա.Ռուստամյանը` ընդդիմադիր ուժերի համախմբվելու մասին. Նախընտրական չի ստացվել, անենք հետընտրական դաշինք

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ՀՅԴ հանրահավաքի ժամանակ իր ելույթի ժամանակ կուսակցության համամասնական ցուցակի 1-ին համար Արմեն Ռուստամյանը խոսեց նաև ընդդիմադիր ուժերի՝ ընտրություններից հետո միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու մասին:

«Ամբիցիաները մի կողմ ենք դնում, չենք ուզում գլխավորել: Չստացվեց, նորից եմ ասում, էլի շանս կա, նախընտրական դաշինքը չի ստացվել, անենք հետընտրական դաշինք, որի մասին հայտարություն անենք, որ մարդիկ հստակ իմանան՝ սա իշխանության դաշտն է, մյուսը՝ ընդդիմադիր»,-ասաց նա: