4 մայիսի 2013 - 11:06 AMT
Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է պատրաստվում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է պատրաստվում: Դավադրության մեջ նա մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահը Ալվարո Ուրիբեին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի գծով նախկին տեղակալներ Ռոջեր Նորիեգային և Օտտո Ռեյչին:

Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահը նրա ֆիզիկական ոչնչացման պլան է նախապատրաստում: Ապրիլին Մադուրոն արդեն հայտարարել էր, որ Վենեսուելայի աջ ուժերը, որոնց նա «ֆաշիստներ» անվանեց, ունակ են գնալ նրա «ֆիզիկական ոչնչացմանը: Իսկ ապրիլին հայտարարեց, որ երկրում են գտնվում «Կենտրոնական Ամերիկայից եկած» վարձկաններ, որոնք մտադիր են մահափորձ կատարել իր դեմ: