4 մայիսի 2013 - 10:51 AMT
Օլանդն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, էներգետիկ ոլորտին առնչվող: Թուրքական կառավարության ղեկավարը Ֆրանսիայի նախագահին իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, հայտնում է AA-ն: