4 մայիսի 2013 - 15:25 AMT
Ֆուտբոլի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Շիրակը» դարձավ Հայաստանի չեմպիոն

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլի ակումբը դարձավ Հայաստանի ֆուտբոլի 2012-2013թթ. առաջնության չեմպիոն առաջնության ավարտից երկու տուր առաջ: Հերթական տուրից հետո «Շիրակը» առաջ անցավ «Միկայից», որը երկրորդ տեղում է 8 միավորով և անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Այսպիսով «Շիրակը» դարձավ Հայաստանի քառակի չեմպիոն: Վերջին անգամ «Շիրակը» դարձել է Հայաստանի չեմպիոն 1999թ.: