5 մայիսի 2013 - 09:35 AMT
Ավագանու «Բարև, Երևան»-ի թեկնածու. Ամբողջ քաղաքում ՀՀԿ «նայողները» փող են բաժանում

Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում:

«Ամբողջ քաղաքում ՀՀԿ «նայողները» փող են բաժանում: Առանց թաքցնելու, առանց վախի բացահայտ ու լկտիաբար մարդկանց են բերում իրենց շտաբները, փողը տալիս՝ ուղարկում: Մտնում են տները, փողը տալիս ու սպառնում՝ հաստատ կիմանանք. եթե չքվեարկես՝ խիստ կպատժենք: Մասիվից լուր ստացա, որ մեկին փող են տվել, հետո ճշտել, որ սա մի ուրիշ կուսակցությունից էլ է փող առել, կանչել՝ հետ են վերցրել փողը: Ու այս խայտառակ մթնոլորտում էլ ուզում են նորմալ ընտրություն լինի, մարդիկ էլ ճանաչեն ընտրությունների արդյունքները… Աչքիս հետընտրական շրջանը թեժ է լինելու»,- գրել է նա: