5 մայիսի 2013 - 13:01 AMT
Ր.Հովհաննիսյան. Խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երևանցին ճիշտ ընտրություն կկատարի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 10/6 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը:

Լրագրողների հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ «Բարև Երևան» դաշինքը հաղթանակ է տանելու, չնայած խախտումների մասին բազմաթիվ տեղեկություններին: «Մտահոգվելու տեղիք կա, քանի որ խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երևանցին ճիշտ ընտրություն կկատարի և մեր դաշինքը հաղթանակ կտանի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների համեմատ այսօր վերահսկողությունն ուժեղ է, և եթե նույնը լիներ նաև փետրվարի 18-ին, ապա այսօր կապրեինք այլ Հայաստանում, կունենայինք այլ իրավիճակ: