ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:
Քվեարկելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին և ասաց, որ այս ընտրություններից սպասելիքներ չունի, ունի միայն մաղթանքներ.
«Մաղթում եմ, որ բոլորը գան ու մասնակցեն ընտրություններին: Ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ ամեն բան իրենից է կախված: Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը քվեարկել է «վստահելի և համեստ տեսակի օգտին», ո՞ւմ օգտին է քվեարկել Լևոն Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը:
«Ես քվեարկել եմ Երևանի համար»,-վերջում հավելեց առաջին նախագահը: