6 մայիսի 2013 - 13:50 AMT
Դավիթ Նալբանդյան. Կփորձեմ վերադառնալ մինչ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը

Աշխարհի նախկին երրորդ ռակետ Դավիթ Նալբանդյանը ազդրի ու ուսի վիրահատություն է տարել, որը տևել է վեց ժամից ավելի, հայտնում է La Nacion թերթը: Ըստ պարբերականի, վիրահատություններն անցել են Բարսելոնայում:

«Կփորձեմ վերադառնալ մինչ Դևիսի գավաթի Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը: Կփորձեմ հանդես գալ զուգախաղում»,-ասել է Նալբանդյանը:

Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ Չեխիա- Արգենտինա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 13-15-ը:

Արգենտինայի հավաքականի բժիշկ Խավիեր Մակուրիանին ասել է, որ վերականգնումը նման վիրահատության դեպքում տևում է 3-6 ամիս: